Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալումյանի ստրիպտիզը հրապարակ կբերի միլիոնների․ ՉԻ

Ալումյանի ստրիպտիզը հրապարակ կբերի միլիոնների․ ՉԻ
Քաղաքականություն
12:16, 18 июнь 2021
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով Հանրապետության Հրապարակում ՔՊ-ի երեկվա հանրահավաքին, ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պարոն Նիկոլ, մի հատ կարգին ստրիպտիզ կազմակերպեիր՝ ավելի շատ մարդ կհավաքվեր»:

«ՉԻ». Եվ սա ասում է մեկը, ով դատարանի բակում հավաքված մի քանի տասնյակ աջակցի ներկայությունից ընկնում էր էքստազի մեջ, ասում, թե իր պաշտպանյալը հանրային աջակցություն ունի:

Մարմնի կառուցվածքով Ալումյանը Փաշինյանի համեմատ ընդգծված առավելություններ ունի. նրա փորը կարող է Հայաստանի բոլոր մարզերից տասնյակ հազարավոր կանանց բերել հրապարակ: Ուստի, Քոչարյանի շտաբին առաջարկում ենք՝ այսօրվա հանրահավաքից առաջ Ալումյանին ման տալ Երևանի փողոցներով՝ խոստանալով, որ երեկոյան ավելի թեժ կլինի:

Որքա՜ն շատ մարդ կհավաքվի, եթե իմանան, որ երեկոյան Հանրապետության հրապարակի մետաղե կոնստրուկցիաների վրա իրենց հմտություններն են ցուցադրելու քաղաքական ստրիպտիզի այնպիսի հանրահայտ կատարողներ, ինչպիսիք են Հայկ Ալումյանը, Գեղամ Մանուկյանը կամ Իշխան Սաղաթելյանը: