Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք պատկերացնում եք, որ կարողանալո՞ւ եք դրա տակից դուրս գալ»․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դատավորին

«Դուք պատկերացնում եք, որ կարողանալո՞ւ եք դրա տակից դուրս գալ»․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դատավորին
Իրավունք
13:36, 30 март 2021
Մարտի 1-ի գործով այսօրվա նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին դիմելով՝ ասաց, որ ՍԴ-ն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Եվ այս պահին փաստացի քրեական հետապնդում է իրականացնում մի հոդվածով, որը գոյություն չունի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ շաբաթ օրը իրենք՝ Քոչարյանի պաշտպաններով դատարանի էլեկտրոնային հասցեին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ դադարեցվի, այդ մասով քրեական գործով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի և դատարանը պարտավորեցնի քրեական հետապնդում իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցել Ռոբերտ Քոչարյանից։

«Դուք պիտի հիմա քրեական հետապնդումը դսադարեցրած լինեիք, փոխարենը քննարկում եք, թե նիստը հետաձգե՞նք մինչև մյուս երեքշաբթի, թե՞ չէ։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ մասշտաբի օրինախախտում եք անում։ Ուզու՞մ եք ասեմ, որ արդեն հանցագործության եք մոտենում։ Դուք հիմա փաստորեն մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակեք մի հոդվածով, որը գոյություն չունի՞։ Դուք դա լու՞րջ եք արդեն դատախազների հետ համաձայնեցրել։ Դուք պատկերացնում եք, որ կարող եք դրա տակից դուրս գա՞լ», - թերևս փորձելով ճնշում գործադրել՝ զգուշացրեց Ալումյանը դատավորին։