Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի ինքնախոստովանությունը․ Ինչ «հիմար հրահանգ» էին ստացել ոստիկանները 2008 թ մարտի 1-ին․ Տեսանյութ

Քոչարյանի ինքնախոստովանությունը․ Ինչ «հիմար հրահանգ» էին ստացել ոստիկանները 2008 թ մարտի 1-ին․ Տեսանյութ
Քաղաքականություն
15:28, 18 июнь 2021
«Ես չեմ հիշում Հայաստանի որևէ ղեկավար, որի անվտանգ տեղաշարժն այդքան իրավապահ ապահովեր։ Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, նման բան չի եղել։ Չի եղել նաև ո՛չ առաջին, ո՛չ երրորդ նախագահների ժամանակ»,- Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որն իր իշխանությունը պահելու և Սերժ Սարգսյանին այն փոխանցելու համար աննախադեպ կերպով է օգտագործել ոստիկանությանը և բանակը․ Հայաստանում Մարտի 1 է եղել, հայի հրամանով 10 հայ մարդ է սպանվել Երևանի կենտրոնում ու 100-ից ավելին վիրավորվել են։ Հայաստանի բանտեր են նետվել 100-ավոր քաղբանտարկյալներ, Հ1-վ և իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններով արտակարգ  դրության 20 օրերին, անգամ դրանից հետո ատելություն և ֆաշիզմ է քարոզվել ցույցերի մասնակիցների նկատմամբ և այլն։   

«Ամենահետաքրքիրն այն է, որ սա անում է մի իշխանություն, որն իրեն անվանում էր ժողովրդի իշխանություն և հեծանիվ էր քշում։ Իսկ հիմա այդ նույն իշխանությունը տանիքներին դիպուկահար է տեղակայում»,- ապշահար ասել է Ռոբերտ Քոչարյանը, որի իշխանության ժամանակ ոչ միայն դիպուկահարներ էին կիրառվում, այլև իր այցերի ժամանակ դիտահորերի կափարիչներ էին զոդվում։ 

Քոչարյանը մոռացել է, թերևս, նշել, որ ՀՀ որևէ իշխանություն քաղաքական նման ախոյաններ չի ունեցել՝ բացառությամբ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի։ 

«Մեր իրավապահ մարմինների աշխատակիցների մեծ մասը բարեխիղճ կկատարեին իրենց պարտականությունները, եթե հիմար հրահանգներ չստանային։ Այն ոստիկանները, որ 2000 հոգով մի մարդու անվտանգությունն են ապահովում, նույնպես դժգոհ են։ Դա նրանց գործառույթի մեջ չի մտնում, այդ նպատակների համար կա առանձին ծառայություն։ Քիչ մնաց»,- ասել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հիշողությունը թարմացնելու համար կարճ ներկայացնենք, թե մոտավորապես ինչ էին անում իրավապահները Մարտի 1-ի օրերին և ինչ «հիմար հրահանգներ» ստանում ու կատարում։  

Դիտեք տեսանյութը։