Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլը. Իրանի ԱԳՆ

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլը. Իրանի ԱԳՆ
Քաղաքականություն
15:32, 24 июль 2023
Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունների նոր փուլը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, հայտնում է IRNA-ն։

Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Հարավային Կովկասը լուրջ նշանակություն ունի Թեհրանի համար։

«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունները լուծելու ուղղությամբ խաղաղության գործընթացին»,- ասել է Քանաանին։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի արտգործնախարարի՝ Իրան կատարած այցի վրա։ Քանաանիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպման ընթացքում կքննարկեն մի շարք ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվում է Թեհրանում։ Այս պահին նա բանակցություններ է վարում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։