Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում եք՝ Պողպատե մանդա՞տ, լավ․ Լևոն Բարսեղյանի հարցերը ՔՊ-ին

Ասում եք՝ Պողպատե մանդա՞տ, լավ․ Լևոն Բարսեղյանի հարցերը ՔՊ-ին
Քաղաքականություն
16:16, 21 июнь 2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի զեկավար Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«7 հասարակ հարց 

Ասում եք՝ Պողպատե մանդա՞տ, լավ․

1. Քաղաքական գնահատական պետության զավթման համակարգի մասին, ասեք՝ երբ եք անում: Կոնկրետ վերջնաժամկետ ասեք:

2. Իսկական անցումային արդարադատություն, այդ թվում՝ դատավորների, բարձրաստիճան դատախազների, քննիչների ոստիկանների, աած-ականների, հարկային-մաքսայինների քննազտում կամ վեթինգ, արագ կոշտ եւ որակով, ասեք՝ երբ եք անում, իսկական ոչ թե ջրալի քննազտում, հստակ ժամանակացույց եւ քայլերի շարք հրապարակեք: Բադասյանին ու Վարդանյային՝ երբ եք ասում, որ չխառնվեն էդ գործին: 

3. Ապօրինի գույքի եւ այլ ակտիվների վերադարձ, ասեք՝ երբ եք հրապարակում մեղադրվող ակտիվների ցանկը, ե՞րբ եք ավարտում վերադարձը պետությանը: 

4. Ապօրինի կուտակված հարստության, բիզնեսների, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի եւ սպասարկման սեւ փողերը ինչպես եք բացահայտում, բացատրեք, ճանապարհային քարտեզ տվեք, ե՞րբ եք տալիս:

5. Վերոհիշյալի շրջանակներում՝ ե՞րբ եք մեղադրանքներ ներկայացնում արդեն որոշ պատգամավորների ու չպատգամավորների, ասեք՝ ե՞րբ եք անում, շատ կոնկրետ ժամանակացույց է պետք:

6. Վերջին պատերազմը եւ պարտությունը քննող ԱՆԿԱԽ հանձնաժողով ե՞րբ եք ստեղծում ու լիազորում: Անկախ, այսինքն՝ դրանում խորհրդարանական իշխանության եւ ընդդիմության (մեղայասսու այդ բառի համար) ներկայացուցիչները պետք է լինեն ամենաշատը մեկ քառորդ: Ասեք՝ ե՞րբ եք ստեղծում այդ հանձնաժողովը կամ մարմինը: 

7. Երկրի վնասատուների եւ գործակալների բացահայտում՝ լյուստրացիա, ե՞րբ եք անում, ե՞րբ եք սկսում եւ ե՞րբ եք ավարտում: 
Ու այսպիսի էլի մի 200 հարց ու գործ: (ասես դեժավյու է անտերը, 3 տարում տեսնես քանի հարյուր անգամ ենք խոսել ու գրել այս մասին): Բայց էդ 200 գործից էս յոթեը գոնե արվելու է՞, թե՞ ոչ: Նյարդերն անջատած, ճիչ ու կականն անտեսելով, անելու եք թե՞ չէ, հազար մարդ անցած ամսում հարցրել է միայն ինձ՝ անելու են թե՞ չեն անելու, պատասխան չեմ ունեցել:  

Պողպատե մանդա՞տ: Տված է: Կախված վերոհիշյալի կատարման որակից այդ մանդատը կարող է վերջին անգամ տրված լինել: 

Զահլեքս գնաց, այ մարդ.... 

(Մնացածը հետո ավելի մանրամասն, սա տաք հետքերով)»։