Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասնակցությամբ

Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
Քաղաքականություն
22:40, 01 сентябрь 2023
Սեպտեմբերի 1-ին Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 ամենամյա բազմազգ զորավարժությունները, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դրանց մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 21 երկրի մոտ 3600 զինվորական, մասնավորապես, Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի և Ճապոնիայի զինվորականները։  Առաջին անգամ մասնակցել է նաև Հորդանանը։

Agile Spirit 2023 զորավարժությունների նպատակը Վրաստանի պաշտպանական գերատեսչությունն անվանել է «մարտավարական մակարդակում փոխհամատեղելիության բարձրացումը Վրաստանի պաշտպանության ուժերի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամների և գործընկերների միացյալ ուժերի միջև»:

Զորավարժությունները մեկնարկել էին օգոստոսի 22-ին, Վրաստանում դրանք անցկացվել են 11-րդ անգամ։