Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը համառորեն չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից և անուղղակի սպառնում է նոր պատերազմով

Ռուսաստանը համառորեն չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից և անուղղակի սպառնում է նոր պատերազմով
Հայաստան
11:59, 09 октябрь 2023
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին՝ դա համարելով «Անդրկովկասում ընդհանուր կայունության հաստատման կարևոր գործոն»: 

«Դա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալու տրանսպորտա-լոգիստիկ հանգույց, կամրապնդի և կընդլայնի իր տրանսպորտային կապերը և Ադրբեջանի, և Թուրքիայի, և Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային հաղորդակցություն ունենալ երկրի երկու հատվածների միջև։ Իսկ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։ 

Անդրադառնալով նոր պատերազմի հնարավորության մասին հարցին՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է. «Ինչ վերաբերում է նկատվող մտավախությանը, որ Լեռնային Ղարաբաղից հետո Սյունիքի մարզով անցնող միջանցքի համար կլինի նոր պատերազմ, Ռուսաստանը, այնուամենայնիվ, ելնում է նրանից, որ ցանկալի է բոլոր խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»:

Գալուզինի այս խոսքերը նշանակում են, որ Մոսկվայի նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է՝ սպառնալով նոր պատերազմով։