Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կունենա լուրջ հետևանքներ. ԱՄՆ Պետդեպ

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կունենա լուրջ հետևանքներ. ԱՄՆ Պետդեպ
Հայաստան
10:51, 02 ноябрь 2023
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կունենա լուրջ հետևանքներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցին:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այս ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։

Մենք պարբերաբար ընդգծում ենք մեր ակնկալիքները, օրինակ՝ ուժի կիրառման դեմ նախազգուշացումները, և մշտապես հետևում ենք իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մերձավոր գործընկերն է ու բարեկամը, և մենք համագործակցության հույս ունենք Հայաստանի իշխանությունների հետ՝ Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասվում է Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ էր հնչեցրել և հայտարարել, որ առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: