Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիեւը զանգահարել է Էրդողանին՝ «տեղեկացնելու հայկական կողմի սադրանքների մասին»

Ալիեւը զանգահարել է Էրդողանին՝ «տեղեկացնելու հայկական կողմի սադրանքների մասին»
Հայաստան
15:32, 06 август 2021
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ տեղեկացրել  «հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից իրականացված սադրանքների մասին»։

Ալիեւը ընդգծել է, որ ադրբեջանական բանակն արժանապատվորեն է արձագանքել Հայաստանի «սադրանքներին»:

Իսկ Էրդողանն իր հերթին  նշել  է, որ Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է: Նրանք զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: