Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ին պատկանող «Կամազ»-ը վթարի է ընթարկվել. որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, հոսպիտալացված զինծառայողներ չկան

ՊՆ-ին պատկանող «Կամազ»-ը վթարի է ընթարկվել. որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, հոսպիտալացված զինծառայողներ չկան
Հայաստան
19:02, 24 ноябрь 2023
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում պաշտպանության նախարարությանը պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ  հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ։

Չնայած լուրեր էին տարածվել, որ 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան: