Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ վիրավորները զինվորականներ են

Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ վիրավորները զինվորականներ են
Հասարակություն
17:09, 15 март 2023
Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց դեպքը՝ նշելով, որ այս պահին առաջնային գործողություններ են կատարվում, քիչ ավելի ուշ կտեղեկացնեն քրեական վարույթի նախաձեռնման մասին։