Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը Տիգրանաշենի ոլորաններում ընկել է ձորը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը Տիգրանաշենի ոլորաններում ընկել է ձորը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Հասարակություն
14:29, 29 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։  Ըստ նախանական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են։