Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն ցավակցական հեռագիր է հղել Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ

ԲԴԽ-ն ցավակցական հեռագիր է հղել Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ
Հայաստան
11:23, 29 август 2021
Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական հեռագիր է հղել իրավաբան Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ։
«Խորը ցավով տեղեկացանք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան մասին։
Անուրանալի է Տարիել Բարսեղյանի ավանդը իրավագիտության բնագավառում, իրավագիտակցության զարգացման, իրավունքի և օրինականության ամրապնդման գործում։


Տարիել Բարսեղյանը առանձնանում էր իր բարձր մարդկային և մասնագիտական որակներով, ճանաչված էր և մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Իրավաբանների շատ սերունդներ են կրթվել և դաստիարակվել են Տարիել Բարսեղյանի գիտական և մանկավարժական գործունեության արդյունքում։
Բարձրագույն դատական խորհուրդը և ողջ դատական համակարգը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Բարսեղյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը»,- ասված է հեռագրում։