Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոթքի հանքավայրում աշխատանքներն ընթանում են նորմալ հունով․ այսօր կրակոցներ չեն եղել

Սոթքի հանքավայրում աշխատանքներն ընթանում են նորմալ հունով․ այսօր կրակոցներ չեն եղել
Հայաստան
11:30, 30 август 2021
Սոթքի հանքավայրում աշխատանքներն ընթանում են նորմալ հունով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական զինծառայողները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը պատասխան կրակոցներ էր արձակել և փոխհրաձգությունը տևել էր շուրջ երկու ժամ։ Այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն և նշել․ «Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին»։

Ավելի վաղ՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հայտնել էր, որ հունիս ամսից սկսած մինչ օգոստոսի 17-ը ընկերությունը ստիպված է եղել 5 անգամ տարհանել աշխատակիցներին՝ ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։