Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, խաղաղության ձգտումներին. Մակրոն

Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, խաղաղության ձգտումներին. Մակրոն
Հայաստան
20:01, 21 февраль 2024
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Սյունիքում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով` Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին. «Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում»։ 

Ֆրանսիան կշարունակի նաև վճռականորեն աջակցել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: