Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի ԱԳ նախարարը մարտի 17-18–ը կայցելի Հայաստան

Ղազախստանի ԱԳ նախարարը մարտի 17-18–ը կայցելի Հայաստան
Հայաստան
17:24, 11 март 2024
Ղազախստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ երկրի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն մարտի 17-18 կայցելի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության, ինչպես նաև բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն քաղաքական, առևտրատնտեսական ոլորտում ղազախա-հայկական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Քննարկվելու են տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտները։

Դրա հետ մեկտեղ արտգործնախարարները կստորագրեն երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2024-2025 թվականների գործողությունների ծրագիրը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ն։