Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց ՀՀ զինված ուժերի բարեփոխումները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց ՀՀ զինված ուժերի բարեփոխումները
Հայաստան
14:22, 19 март 2024
Առաջին անգամ պաշտոնական այցով այսօր Երևան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ողջունեց ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները:

«Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին ջերմ հյուրընկալության և մեր երկրի ու տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված աշխատանքի համար:

Ստոլտենբերգը նշեց, որ կշարունակեն ուժեղացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում: