Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է. Ստոլտենբերգը այնտեղից կժամանի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է. Ստոլտենբերգը այնտեղից կժամանի Հայաստան
Տարածաշրջան
14:55, 18 март 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիում նա բանակցություններ կվարի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Նախատեսված է Կոբախիձեի և Ստոլտենբերգի համատեղ մամուլի ասուլիսը։

Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Ստոլտենբերգն արդեն այցելել է Ադրբեջան։ Թբիլիսիից Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կժամանի Երևան։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ գլխավոր ուղերձը, որը նա մտադիր է փոխանցել Վրաստանին, «բարեփոխումների կարևորությունն է»։