Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք
Հայաստան
18:28, 25 март 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք: Երկու երկրների վարչապետները շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը և Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: