Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Հայաստան
14:06, 01 апрель 2024
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն:

ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:

Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։