Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ
Հայաստան
17:04, 22 апрель 2024
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի  գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է մարզի բնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։

Տավուշի մարզ կատարած այյցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի  գլխավորած պատվիրակությունը այցելել է  «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։