Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
Հայաստան
17:16, 25 апрель 2024
Ապրիլի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:
 
Նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։
 
«Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կրթական կարողությունների զարգացմանը և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կին զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, զինծառայողների վարքագծի կանոնների միջազգային չափանիշների համապատասխանեցմանը, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը։
 
Համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
 
Կողմերը կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։