Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր․ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր․ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Պաշտոնական
16:57, 23 февраль 2023
Փետրվարի 23-ին ընդունել եմ ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։

Շնորհավորել եմ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:Անդրադարձ  է կատարվել  նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: