Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի. Սլովակիայի ԱԳ նախարար

Հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի. Սլովակիայի ԱԳ նախարար
Հայաստան
13:08, 14 сентябрь 2021
Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները։ Այս մասին ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության ընթացքում հայտարարեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։ 

«Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողություններից ձեռնպահ մնալը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը։ Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի, որոնք ցանկանում են ապրել խաղաղության մեջ։ Եթե կա խաղաղության հասնելու կամք և հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ լուծվում է»,- նշեց նա։

Կորչոկը նշեց, որ որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

«Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- նշեց Կորչոկը։