Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵԽԽՎ-ում պատրաստվում էի բարձրացնել մեր գերիների հարցը, թե ի՞նչ է անում ԵԽ-ն կամ անելու, որ այդ մարդիկ շուտափույթ հայտնվեն իրենց հայրենիքում»․ Արմեն Գևորգյան

«ԵԽԽՎ-ում պատրաստվում էի բարձրացնել մեր գերիների հարցը, թե ի՞նչ է անում ԵԽ-ն կամ անելու, որ այդ մարդիկ շուտափույթ հայտնվեն իրենց հայրենիքում»․ Արմեն Գևորգյան
Հայաստան
15:06, 28 сентябрь 2021
«ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ ես պատրաստվում էի բարձրացնել մեր գերիների հարցը՝ ինչ է անում Եվրոպայի խորհուրդը կամ անելու, որպեսզի այդ մարդիկ շուտափույթ հայտնվեն իրենց տներում, իրենց հայրենիքում։ Ինչպես նաև պատրաստվում էի անձամբ այնտեղ հանձնել ՀՀ ՄԻՊ երկու զեկույցները, որոնք նվիրված էին այդ թեմաներին։ Ըստ էության ես այսօր զրկված եմ այդ հնարավորությունն իրականացնելուց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ որպես ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ՝ դիմել էր և դատարան, և ՀՔԾ՝ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը երկու անգամ մերժել է։

«Սա մեր պատվիրակության առաջին այցն էր, և այնպես ստացվեց, որ դատավոր Դանիբեկյանի որոշման արդյունքում ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր այնտեղ չեն։ Հարց է առաջանում՝ եթե դատարանը կարողանում է դատական նիստը հետաձգել, որպեսզի գնա վերապատրաստումների, ինչո՞վ էր առաջնորդվում դատարանը, որ կարող էր ընդամենը մեկ շաբաթ հետաձգել այսօրվա նիստը, որպեսզի պատվիրակությունը լիարժեք ներկայանար ԵԽԽՎ-ում»,- ասաց Արմեն Գևորգյանը։