Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային կայաններում հասանելի է «Սպայկվաքս» պատվաստանյութը

Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային կայաններում հասանելի է «Սպայկվաքս» պատվաստանյութը
Հայաստան
17:17, 07 октябрь 2021
Այսօրվանից Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կայաններում հասանելի է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը. դրանով վաղվանից կարող են պատվաստվել նաև մարզերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
 
50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը Հայաստանին նվիրաբերել է Լիտվայի կառավարությունը։