Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հրաման է տալիս, և դիպուկահարն աշխատում է: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի՝ Ռուսաստա՞նը, ո՞նց. Դավիթ Բաբայան․ medialab.am

Ալիևը հրաման է տալիս, և դիպուկահարն աշխատում է: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի՝ Ռուսաստա՞նը, ո՞նց. Դավիթ Բաբայան․ medialab.am
Հայաստան
12:36, 13 октябрь 2021
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, օրերս ադրբեջանցիները դիպուկահար կրակոցով Մարտակերտում խաղաղ բնակիչ են սպանել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է Ադրբեջանի նպատակը, նսեմացնե՞լ ռուս խաղաղապահների դերը, վախեցնե՞լ բնակիչներին, որ հուսահատվեն ու հեռանան:

– Նրանք հիմա հասկանում են, որ չեն կարող պատերազմով հարցը կարգավորել, որ լայնածավալ պատերազմը կբերի Ռուսաստանի հետ բախման: Նրանք հասկանում են, որ ինչքան ռուս խաղաղապահներն այնտեղ են, Արցախի անվտանգությունն ապահովված է, հասկանում են, որ ինչքան կա Արցախը, նրանք Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական  նպատակներին չեն կարողանում հասնել՝ Հյուսիսային Կովկասի գրավում, Կենտրոնական Ասիա ներթափանցում, Իրանի մասնատում, Պովոլժիեի և հարակից շրջանների գրավում և այլն:

Հիմա իրենց պետք է, որ և՛ հայերը չլինեն, և՛ ռուս-հայկական եղբայրությունը խարխլեն: Ի՞նչ պետք է անեն դրա համար. լայնածավալ գործողություն չեն կարող անել, ահաբեկչություն են անում: Նման կրակոցներով ուզում են մարդկանց վհատեցնեն, որ մարդիկ մտածեն՝ ապագա չկա, որ պետք է երեխաների համար դուրս գալ Արցախից, որ անվտանգ չէ:

Երկրորդ՝ հարվածում են հայ-ռուսական եղբայրության վրա, ասում են՝ տեսնո՞ւմ եք, ռուսներն այնտեղ են, բայց չեն իրականացնում իրենց առաքելությունը: Բայց եթե 2,5-3 կմ-ից ինքը կրակում է, դա ո՞նց է հնարավոր կանխել: Այսինքն՝ սա մտածված է, միշտ էլ լինելու է: Որքան էլ հզոր լինի ոստիկանական համակարգը, միշտ էլ ավազակներ ու հանցագործներ կան: Նույն վիճակն է, հանցագործների փիլիսոփայությունն է աշխատում:

– Նշվում է, որ այդ դեպքի ժամանակ ռուս խաղաղապահներն նրանց կողքին են եղել:


– Առավել ևս, դա ցույց է տալիս ադրբեջանցիների բուն նպատակը:

Շարունակությունը՝ medialab.am