Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տևական ժամանակ գազ չի լինի Էրեբունում, Նուբարաշենում և այլ հասցեներում

Տևական ժամանակ գազ չի լինի Էրեբունում, Նուբարաշենում և այլ հասցեներում
Հայաստան
20:15, 31 октябрь 2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Նշված ժամանակահատվածում գազ չեն ունենա նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողները: