Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 400 հազար դեղաչափ․ ԱՆ

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 400 հազար դեղաչափ․ ԱՆ
Հայաստան
15:34, 03 ноябрь 2021
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը։

Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: