Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով. Տեսանյութ

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ ճանապարհային երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կոչ է անում վարորդներին վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47կմ։