Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ
Հայաստան
14:51, 15 ноябрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը տեղում հետևել է պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող  աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ քննարկել համայնքների սոցիալ-֊տնտեսական և  անվտանգային խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հանրապետության նախագահը նշել է, որ սահմանապահ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա  հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը ողջամիտ ժամկետներում  լուծում կստանան։
 
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը: