Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
Հայաստան
21:11, 30 декабрь 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մանգասարյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արսեն Մանգասարյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Տոնոյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ Տոնոյանին ազատել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: