Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկությունները կեղծ են. ՊԲ–ն հերքում է սահմանին կրակոցների վերաբերյալ ադրբեջանական կողմի լուրերը

Տեղեկությունները կեղծ են. ՊԲ–ն հերքում է սահմանին կրակոցների վերաբերյալ ադրբեջանական կողմի լուրերը
Հայաստան
16:08, 06 февраль 2022
Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն` ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։

«Այդ տեղեկությունները, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,–նշված է ՊԲհաղորդագրության մեջ։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։ Միաժամանակ, ՊԲ–ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան։