Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առավոտյան 9-ին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ

Առավոտյան 9-ին  ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ
Պաշտոնական
12:01, 15 октябрь 2021
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ 

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: