Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստուգվել է հրետանավորների մասնագիտական պատրաստվածությունը

Ստուգվել է հրետանավորների մասնագիտական պատրաստվածությունը
Հայաստան
20:33, 22 февраль 2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում փետրվարի 22-ին հայտարարվել է ուսումնական տագնապ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմը, համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու ներդաշնակման մակարդակը։