Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5-րդ զորամիավորման զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկը  բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ
Հասարակություն
16:40, 23 август 2021
5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 23-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու, առաջադրված խնդիրները ճշգրտությամբ կատարելու կարողությունները, տրվել են համապատասխան հրահանգներ։