Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմական գործողությունները ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա և ՀՀ֊ն պետք է անի առավելագույնը, որ մեր անվտանգությունն ու ինքնիշխանությունը չվտանգվի. Էդուարդ Աղաջանյան. տեսանյութ

Ի սկզբանե ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի թեմաները և օրակարգը նախապես հաստատված և բաժանված էր պատվիրակներին։ Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում, հենց առաջին ընդհանուր նիստի օրակարգն ամբողջությամբ փոխվեց»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ 

Նա տեղեկացրեց, որ բացի ՀՀ-ից և ի պատասխան ՀՀ պատվիրակության ելույթի, Ադրբեջանի պատվիրակությունից, բոլոր ելույթները, նվիրված են եղել ռուս-ուկրաինական ճգնաժամին։

Խոսելով նաև այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս ճգնաժամը Հայաստանի վրա, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ  պատերազմական գործողությունները, բնականաբար որոշակի ազդեցություն ունեն ամբողջ տարածաշրջանի, նաև ամբողջ աշխարհի վրա։

«ՀՀ-ին մնում է, ոչ այլ ինչ, քան անել առավելագույնը, որպեսզի այս իրավիճակում ՀՀ-ի շահերը լավագույնս սպասարկվեն, և արվի առավելագույնը, որպեսզի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը որևէ պարագայում չվտանգվեն։ Եվ ՀՀ իշխանություններն անում են առավելագույնը՝ այս նպատակներին հասնելու համար»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան