Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 8-ը մի օր է, երբ ևս մեկ անգամ պետք է հիշենք կանանց իրավունքների և այդ իրավունքների հավասարության մասին. Արսեն Թորոսյան

Մարտի 8-ը մի օր է, երբ ևս մեկ անգամ պետք է հիշենք կանանց իրավունքների և այդ իրավունքների հավասարության մասին. Արսեն Թորոսյան
Հայաստան
15:15, 08 март 2022
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Իմ համար վաղուց մարտի 8-ը կանանց մեծարելու և ծաղիկներ նվիրելու օր չէ, այլ մի օր, երբ ևս մեկ անգամ պետք է հիշենք կանանց իրավունքների և այդ իրավունքների հավասարության մասին, մի օր, որը ևս մեկ անգամ կարձանագրի, որ շատ անելիք կա այդ ուղղությամբ։

Այս օրով ցանկանում եմ, որպեսզի կանայք և տղամարդիկ ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի մեր դուստրերը, կանայք, քույրերը և մայրերը երբևէ չենթարկվեն ընտանեկան բռնության, որպեսզի նրանք երբևէ չենթարկվեն խտրականության ուսման անցնելիս կամ ընթացքում, աշխատանք փնտրելիս կամ որևէ կարևոր պատասխանատվություն ստանձնելիս կամ որևէ այլ դեպքում։

Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ կանանց իրավունքների անհավասարությունից դրդված, չլինի գեթ մեկ աղջիկ երեխա, որ անցանկալի կլինի իր ծնողների կամ տատիկ-պապիկների համար, որ չլինի գեթ մեկ հղիության ընդհատման դեպք, որը պայմանավորված կլինի պտղի սեռով։

Այս ամենում ամենաշատը ես կարևորում եմ հենց կանանց դերը միմյանց նեցուկ կանգնելու, միմյանց իրավունքները պաշտպանելու հարցում և ոչ թե հակառակը, երբ կանայք են նպաստում հենց իրենց իրավունքների ոտնահարմանը։

Շնորհավոր մարտի 8:

Հ.Գ. նկարում աղջիկս է, ում համար ես ջանք չեմ խնայի, որպեսզի նա ապրի իրավահասար երկրում։