Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթանում են միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական անկախությանը. Նարեկ Մկրտչյան

Ընթանում են միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական անկախությանը. Նարեկ Մկրտչյան
Հայաստան
15:00, 08 март 2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է կանանց:
 
«Սիրելի՛ կանայք,
 
շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ անսպառ երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում։
 
Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունը շարունակում է անել ամենը՝ կանանց հզորացման, վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակում են իրականացվել և մշակվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն շարունակաբար ընդլայնել նաև խոցելի խմբերին պատկանող կանանց տրվող աջակցությունները։
 
Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, ընթանում են նաև միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական անկախությանը, կանանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ու կայուն զբաղվածության ապահովմանը։
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր կանանց՝ մաղթում եմ անսպառ հաջողություններ և խաղաղություն»,- ասված է նախարարի ուղերձում։