Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում սպասվում են տեղումներ

Երևանում սպասվում են տեղումներ
Հայաստան
14:14, 12 март 2022
Երևանում մարտի 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
 
Մարտի 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: 

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մարտի 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: 

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 12-ին և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն  աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։