Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Զախարովա

Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Զախարովա
Հայաստան
18:55, 24 март 2022
Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Ռուսաստանին և երկու կողմերին հնարավորինս արագ լուծել մատակարարումները վերականգնելու հարցը։ «Համապատասխան աշխատանքներ են տարվում ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» կողմից»։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։