Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ

Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ
Հայաստան
11:18, 12 апрель 2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին Վարդենյաց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում մոտ 2 խմ ծավալով, ինչի պատճառով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Այժմ տվյալ ճանապարհահատվածը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ։