Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեզանից ոչ մեկը իր հարազատի շիրիմի մոտ միտինգ չի անում․ ուրիշ բան,երբ Ցեղասպանության զոհերին դուք հարազատ չեք համարում․ Եղիազարյան

Ձեզանից ոչ մեկը իր հարազատի շիրիմի մոտ միտինգ չի անում․ ուրիշ բան,երբ Ցեղասպանության զոհերին դուք հարազատ չեք համարում․ Եղիազարյան
Հայաստան
17:32, 24 апрель 2022
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Ծիծեռնակաբերդը ոչ միայն հուշահամալիր է,այլ թուրքական յաթաղանից նահատակված,անհետ կորած ու գերեզման  չունեցող մեր հայրենակիցների հավաքական սիմվոլիկ հուշարձան-շիրմաքարն է։

Նրա մոտ խոնարհվում են։

Նրա մոտ աղոթում են։


Ձեզանից ոչ մեկը իր հարազատի շիրիմին ծափով-ծիծաղով չի այցելում։


Ձեզանից ոչ մեկը իր հարազատի շիրիմի մոտ միտինգ չի անում։ 


Կարող է ես սխալվում եմ,որովհետև և ծափ եք տալիս, և միտինգ անում, և ծիծաղում։


Էդ ուրիշ բան,երբ Ցեղասպանության զոհերին դուք հարազատ չեք համարում։


Նույնն ուրիշների շիրիմների մոտ էլ անեիք, գլուխներդ կջարդեին։


Ժողովուրդը առայժմ համբերում է»։