Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը որոշեց․ ՊՆ շենքային պայմանների բարելավման համար 7 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարությունը որոշեց․ ՊՆ շենքային պայմանների բարելավման համար 7 մլրդ դրամ կհատկացվի
Հայաստան
12:43, 28 апрель 2022
Գործադիրի այսօրվա նիստում առանց զեկուցման և քննարկման ընդունված հարցերից մեկը վերաբերում էր Կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին շենքային պայմանների բարելավման նպատակով 7 մլրդ դրամ հատկացնելուն։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում 2021թ-ի պետական բյուջեով նման ծախս նախատեսված չէր։

Նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը․ հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել: