Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆորշը կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց

Ֆորշը կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստան
18:19, 29 апрель 2022
Սիրված երգիչ Ֆորշը մի քանի օր է, ինչ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Ըստ ունեցած տեղեկությունների՝ նրա մոտ արյան և սրտի աշխատանքի անբավարարվածության խնդիր է առաջացել, սակայն այդ վիճակում վերջին օրերին շատ ակտիվ գործունեություն է վարել, այդ թվում՝ ոտքով բարձրացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորինս արագ կայունացնել նրա առողջական վիճակը, և այժմ Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում։

Չնայած Ֆորշն այսօր ցանկացել է երգել երևանյան ակումբներից մեկում վաղուց ծրագրված իր համերգին, սակայն բժիշկներն արգելել են՝ նշելով, որ առաջիկա կես ամիսը երգչին հանգիստ է պետք։