Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Խրամորթում վիրավորում ստացած քաղաքացուն

Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Խրամորթում վիրավորում ստացած քաղաքացուն
Հասարակություն
14:53, 10 март 2022
Մարտի 10-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:

Քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: