Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական տեղեկությունները, թե ՌԴ խաղաղապահ զորակազմն Արցախից իր ուժերի մի մասը դուրս է բերում՝ Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չեն համապատասխանում իրականությանը․ Արցախի ԱԽ

Ադրբեջանական տեղեկությունները, թե ՌԴ խաղաղապահ զորակազմն Արցախից իր ուժերի մի մասը դուրս է բերում՝ Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չեն համապատասխանում իրականությանը․ Արցախի ԱԽ
Պաշտոնական
12:51, 10 март 2022
Այսօր, ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել  է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Վիրավորվածի մոտ առկա է  գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:

[ԱՀ առողջապահության նախարարություն]