Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոռու մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մայիսի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները երեկոյան շրջայցի ժամանակ Դսեղ գյուղ տանող ճանապարհին նկատել էին երկու տղամարդու, որոնցից մեկը բենզասղոցով ծառ էր կտրում:

Մոտեցել են ու պարզել, որ տղամարդկանցից մեկը՝ Դսեղ, մյուսը Չկալով գյուղի բնակիչ են: Ծառահատման թույտվություն չեն ունեցել, իսկ նրանց մեքենաները բեռնված են եղել փայտանյութով:

Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:

Փայտանյութով բեռնված մեքենաներն էլ տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ԼՄ դատախազություն: