Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Իրավունք
22:06, 04 май 2021
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են MAN մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված է եղել փայտանյութով։

«Ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։ Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: