Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 66-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: